SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Սլովանը» և «Ցրվենա Զվեզդան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ


«Սլովանը» և «Ցրվենա Զվեզդան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանի և Նաիր Տիկնիզյանի ակումբները՝ համապատասխանաբար «Սլովանը» և «Ցրվենա Զվեզդան», հաղթահարեցին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը։

Բարսեղյանը վնասվածքի պատճառով բաց թողեց վրացական «Իբերիայի» դեմ երկու հանդիպումներն էլ։ Սլովակիայի չեմպիոնն առաջին խաղում հաղթեց 2։0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1։1։ Երկու խաղերի արդյունքում «Սլովանը» առավելության հասավ 3։1 ընդհանուր հաշվով։

Որակավորման երրորդ փուլում Բարսեղյանի թիմը կմրցի Շվեդիայի չեմպիոն «Մյելբյուի» հետ։

Տիկնիզյանը հյուսիսիռլանդական «Լառնի» դեմ առաջին խաղում ընդգրկվել էր «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել 73 րոպե։ Պատասխան հանդիպման մեկնարկային կազմում հայ պաշտպանի փոխարեն ընդգրկվել էր 16-ամյա Մատեյ Ստրիկը։ Տիկնիզյանը խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին։

Սերբական ակումբը երկու խաղերում էլ խոշոր հաշվով հաղթեց մրցակցին՝ 4։0 և 5։0, ու հաջորդ փուլ դուրս եկավ 9։0 ընդհանուր հաշվով։ Այնտեղ «Ցրվենա Զվեզդան» կմրցի իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հետ։

«Սլովանը» և «Ցրվենա Զվեզդան» վիճակահանության ժամանակ կլինեն դասակարգված թիմերի թվում և կարող են դառնալ «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։