Արման Ծառուկյանի և Քոլբի Քովինգթոնի գոտեմարտը RAF 11-ում տիտղոսային կլինի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
RAF 11 մրցաշարում Արման Ծառուկյանի և Քոլբի Քովինգթոնի միջև ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտը տիտղոսային կարգավիճակ է ստացել։ Մարզիկները կվիճարկեն պատմության մեջ առաջին RAF Crossover չեմպիոնական գոտին՝ քրուզերվեյթ քաշային կարգում։
Գոտեմարտը կկայանա հուլիսի 19-ին Միլուոկիում։ Ծառուկյանը մենամարտին մոտենում է RAF-ում 7 հաղթանակ և 0 պարտություն արդյունքով, իսկ Քովինգթոնի ցուցանիշը լիգայում 3-0 է։
Կազմակերպությունը հայտարարել է նոր չեմպիոնական գոտու ստեղծման մասին, որը նախատեսված է տարբեր մարտարվեստներ ներկայացնող մարզիկների միջև դիմակայությունների համար։
«RAF-ում նոր չեմպիոնական գոտի է հայտնվում։ Ներկայացնում ենք RAF Crossover տիտղոսը։ Այն ստեղծվել է հատուկ տարբեր մարտարվեստներ ներկայացնող մարզիկների մասնակցությամբ քրոսովեր-մենամարտերի համար։ Այս պատմության առաջին գլուխը կսկսվի Միլուոկիում, որտեղ Արման Ծառուկյանը կհանդիպի Քոլբի Քովինգթոնին։ Խաղարկվելու է քրուզերվեյթ քաշային կարգում RAF Crossover-ի պատմության առաջին չեմպիոնական տիտղոսը»,- ասվում է լիգայի հաղորդագրության մեջ։
Ծառուկյանն արդեն յոթ գոտեմարտ է անցկացրել RAF-ում և հաղթել բոլորում։ Հայ մարտիկը 2026 թվականին մասնակցել է կազմակերպության բոլոր մրցաշարերին։
Ծառուկյանի վերջին գոտեմարտը կայացել է հուլիսի 11-ին Թբիլիսիում։ RAF Georgia մրցաշարում նա ժամանակից շուտ հաղթել է Քուաթ Խամիտովին և պահպանել լիգայում իր անպարտելի ցուցանիշը։
Քոլբի Քովինգթոնը նույնպես դեռևս չի պարտվել RAF-ում։ Առաջիկա հանդիպումը կորոշի քրուզերվեյթ քաշային կարգում RAF Crossover-ի նոր տիտղոսի առաջին տիրակալին։
