SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Շեմրոք Ռովերսը» կորցրել է առաջատարներից մեկին «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ


«Շեմրոք Ռովերսը» կորցրել է առաջատարներից մեկին «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ
Ֆուտբոլ

«Շեմրոք Ռովերսը» լուրջ կորուստ ունի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ արտագնա հանդիպումից առաջ։

Երևանում կայանալիք խաղը բաց կթողնի 23-ամյա եզրային հարձակվող Ջոն ՄաքԳովերնը՝ թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն և լավագույն ասիստենտը։ Տեղեկությունը հաստատել է իռլանդական ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Բրեդլին։

ՄաքԳովերնը վնասվածք է ստացել գավաթային վերջին խաղում, որտեղ դարձել էր երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Բացի նրանից, «Շեմրոք Ռովերսը» չի կարողանա հույս դնել հիմնական պաշտպան Դեն Քլիրիի, կիսապաշտպան Դենի Գրանտի և եզրային հարձակվող Վիկտոր Օժիանվունայի վրա։ Վերջինս ձմռանը պետք է երկու միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»։

Կիսապաշտպան Դանիել Մանդրոուն արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն ընդգրկված չէ Չեմպիոնների լիգայի հայտացուցակում։

«Արարատ-Արմենիայի» կազմում վնասվածքից ապաքինվել է պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը, որը կկարողանա մասնակցել հանդիպմանը։ Կիսապաշտպան Խուան Բալանտան արդեն վերսկսել է մարզումները, սակայն իռլանդական թիմի դեմ չի խաղա, քանի որ հայտավորված չէ մրցաշարի որակավորման երկրորդ փուլի համար։

Խաղից առաջ Սթիվեն Բրեդլին բարձր է գնահատել հայկական թիմի խաղամակարդակը։

«Նրանք շատ վտանգավոր են եզրերում, ունեն երկու իսկապես լավ եզրային հարձակվող և մի քանի ուժեղ կենտրոնական կիսապաշտպան։ Սա լավ թիմ է, որը նախորդ փուլում «Ռիգայի» դեմ գրանցած արդյունքով զարմացրեց շատերին, սակայն նրանք արժանի էին հաջորդ փուլ դուրս գալուն։ Երկու խաղում էլ լավ հանդես եկան։ Սա լավ թիմ է, բայց այս մակարդակում հենց այդպիսի մրցակիցների էլ սպասում ես»,- նշել է «Շեմրոք Ռովերսի» գլխավոր մարզիչը։

Բրեդլին նաև հայտնել է, որ իռլանդական թիմը սովորականից մեկ օր շուտ է ժամանել Երևան՝ տեղի պայմաններին ավելի լավ հարմարվելու համար։

«Սովորաբար մենք այդքան շուտ չենք ժամանում, սակայն ժամանակային տարբերության՝ Հայաստանը մեզանից երեք ժամ առաջ է, շոգ եղանակի և այն հանգամանքի պատճառով, որ նախկինում այստեղ չենք եղել, կարևոր համարեցինք ավելի շուտ գալը։ Դա ֆուտբոլիստներին հնարավորություն տվեց երեկ երեկոյան տեղավորվել, այսօր հանգստանալ և երեկոյան մարզվել մրցակցի մարզադաշտում։ Որոշեցինք, որ այս անգամ լրացուցիչ օրը անհրաժեշտ էր»,- ասել է Բրեդլին։

«Արարատ-Արմենիա» — «Շեմրոք Ռովերս» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 21-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։