SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սերգեյ Կարմրյանը դուրս է եկել Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ


Սերգեյ Կարմրյանը դուրս է եկել Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ
Ըմբշամարտ

Մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Կարմրյանը դուրս է եկել Բաքվում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշը հաղթել է ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյին։ Գոտեմարտն ավարտվել է 2։2 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հաջորդ փուլ է անցել Կարմրյանը։

Եզրափակիչում Սերգեյ Կարմրյանը կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Ստենդեր Ստենդերի հետ։

Մրցաշարի ընթացքում Կարմրյանը նաև 4։0 հաշվով հաղթել է լեհ Վիտոլդ Պավլիկին, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեկզոդբեկ Իբրոխիմովին՝ 5։0 հաշվով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։