Հայաստանի Մ20 հավաքականը Եվրաբասկետի B դիվիզիոնում զբաղեցրեց 20-րդ տեղը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում։
Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հանդիպեց տանտեր Սլովակիայի ընտրանու հետ և պարտվեց 46։79 հաշվով։
Եվրաբասկետ Մ20-ի արդյունքներով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 20-րդ տեղը։ Թիմն ընդհանուր առմամբ անցկացրեց յոթ հանդիպում և տարավ մեկ հաղթանակ՝ 74։57 հաշվով առավելության հասնելով Ալբանիայի նկատմամբ։
Մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Իսլանդիայի և Ուկրաինայի հավաքականները։ Երկու թիմերն էլ արդեն ապահովել են իրենց տեղը A դիվիզիոնում և հաջորդ մրցաշրջանում հանդես կգան ավելի բարձր դիվիզիոնում։