SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Ուզբեկստանին երկրորդ ընկերական խաղում


Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Ուզբեկստանին երկրորդ ընկերական խաղում
Ֆուտբոլ

Հայաստանի Մ19 հավաքականը անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը Ուզբեկստանի դեմ։ Սեպտեմբերի 8-ին Աբովյանում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն՝ 0:1 հաշվով հաղթանակով։

Նշենք, որ առաջին խաղում ուզբեկական թիմը ևս հաղթել էր՝ 2:1 հաշվով։

Այսպիսով՝ Միշել Ջորկաեֆի գլխավորությամբ հայկական հավաքականը կրել է արդեն հինգերորդ անընդմեջ պարտությունը՝ հաջողելով այս հանդիպումներում միայն մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը։

Չնայած արդյունքներին՝ Ուզբեկստանի հետ խաղերը դարձան կարևոր փուլ աշնանային պաշտոնական խաղերին նախապատրաստվելու ճանապարհին։ Հոկտեմբերի 8-14-ը Հայաստանի Մ19 հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին՝ հանդիպելով Գերմանիայի, Նորվեգիայի և Կոսովոյի ընտրանիներին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։