Հայաստանի Մ18 հավաքականը Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց վստահ հաղթանակով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ալբանիայում անցկացվող Եվրոպայի Մ18 առաջնության C դիվիզիոնում։
Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 82:62 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Հայաստանի հաղթանակած Մ16 հավաքականի անդամ Էնթոնի Սարկեսյանն էր։ Նա վաստակեց 14 միավոր, կատարեց 7 անդրադարձ և տվեց 6 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի հավաքականի ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը ԱՄՆ-ից Մայք Նշանյանն էր։ Նա գրանցեց 22 միավոր և յոթ փորձից դիպուկ իրացրեց չորս երեքմիավորանոց նետում՝ ցուցադրելով 57 տոկոս ճշգրտություն։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին՝ Անդորրայի դեմ։ Անդորրան մեկնարկային խաղում 79:87 հաշվով պարտվել է Կոսովոյին։
