SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը բաց կթողնի Բաքվում կայանալիք ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը


Հայաստանի հավաքականը բաց կթողնի Բաքվում կայանալիք ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը
Ըմբշամարտ

Հայաստանի հավաքականը չի մասնակցի 2026 թվականի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Բաքվում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։

Միևնույն ժամանակ մրցաշարում այլ երկրների հավաքականների կազմում հանդես կգան հայկական ծագում ունեցող երկու ըմբիշներ։

Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 60 կգ քաշային կարգում Ռուսաստանի հավաքականի կազմում Բաքու կմեկնի Սերգեյ Կարմրյանը։ Կանանց ըմբշամարտի մինչև 53 կգ քաշային կարգում Մոլդովայի հավաքականը կներկայացնի Ռուսլանա Կարապետյանցը։

Ավելի վաղ Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելուց հրաժարվել էր նաև հայկական ծագում ունեցող ամերիկացի ըմբիշ Գալուստ Գրեգորի Թորոսյանը։

ԱՄՆ հավաքականի անդամը և մինչև 17 տարեկանների U.S. Open 2026 մրցաշարի հաղթողը պետք է հանդես գար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում, սակայն որոշել էր հրաժարվել մասնակցությունից։ Մարզիկն այդ մասին հայտնել էր World Team Training Center-ի տարածած հայտարարության մեջ։

Բացատրելով իր որոշումը՝ Թորոսյանը նշել էր, որ որպես ամերիկահայ և քրիստոնյա՝ չի կարող անտեսել Բաքու մեկնելու հետ կապված հնարավոր ռիսկերը։ Իր ուղերձում նա հիշատակել էր հայկական քրիստոնեական եկեղեցիների և պատմական հուշարձանների ոչնչացումը, հայ գերիների պահումը, ինչպես նաև հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ թշնամական հռետորաբանությունը։

Ըմբիշը նաև հայտարարել էր United World Wrestling-ի ղեկավարության կողմից պատշաճ հաղորդակցության բացակայության մասին։ Թորոսյանի խոսքով՝ նա մի քանի նամակ էր ուղարկել՝ հարցեր բարձրացնելով մասնակիցների անվտանգության և նախատեսված պաշտպանության միջոցների վերաբերյալ։

Նամակներից մեկը հասցեագրված էր UWW-ի մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանին։ Ինչպես նշել էր Թորոսյանը, նա իր հարցերի պատասխանը չէր ստացել։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։