Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 20-26-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կանցկացվի շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 17 երկրների շուրջ 80 հրաձիգներ։
Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի առաջնությունում հանդես կգա հետևյալ կազմով՝
- Մարի Ղազարյան
- Համլետ Կարենյան
- Լիլիթ Մկրտչյան
- Գոռ Խաչատրյան
- Անահիտ Սարգսյան
- Հովհաննես Մարգարյան
- Աիդա Ազատյան
- Գոռ Մարտիրոսյան
- Արուսյակ Գրիգորյան
- Հայկ Մինասյան
- Լիլիթ Մկրտչյան
- Մանվել Միրզոյան
Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի գլխավորությամբ։ Հավաքականի աշխատանքները մրցաշարում կղեկավարեն մարզիչներ Էդգար Բաղդասարյանը և Էդվարդ Ղարիբյանը։
Տալլինի աշխարհի առաջնությունը շարժվող թիրախ հրաձգության ներկայացուցիչների համար կլինի մրցաշրջանի կարևորագույն միջազգային մեկնարկներից մեկը։