Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Մ17 աշխարհի առաջնությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի իր ուժեղագույն կազմով։ Ավելի վաղ այս ըմբիշները թիմային հաշվարկում երկրորդ տեղն էին զբաղեցրել Մ17 Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի հավաքականի կազմը․
- մինչև 45 կգ — Վազգեն Վարդանյան,
- մինչև 48 կգ — Արարատ Ավետիսյան,
- մինչև 51 կգ — Գևորգ Հարությունյան,
- մինչև 55 կգ — Գեղամ Եղիազարյան,
- մինչև 60 կգ — Արտուշ Պետրոսյան,
- մինչև 65 կգ — Վազգեն Մնացականյան,
- մինչև 71 կգ — Ջանես Նազարյան,
- մինչև 80 կգ — Վահե Հովեյան,
- մինչև 92 կգ — Ալեքսան Շալջյան,
- մինչև 110 կգ — Խաչիկ Խաչատրյան։
Հունահռոմեական ըմբշամարտի մրցումները կմեկնարկեն հուլիսի 27-ին, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը՝ հուլիսի 31-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականը անվտանգության նկատառումներով կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը։ Մինչև վերջին օրերը հայկական թիմի հայտը բացակայում էր նաև մրցաշարի պաշտոնական կայքում։
Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը որոշել է մեկնել Բաքու։ Այս մրցաշարը կարևոր նշանակություն ունի տվյալ տարիքային խմբի մարզիկների հետագա զարգացման և միջազգային փորձի ձեռքբերման համար։