Սարդարապատը տարավ առաջին հաղթանակը ակումբի պրոֆեսիոնալ պատմության մեջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արմավիրի «Սարդարապատը» իր պրոֆեսիոնալ մակարդակի առաջին պաշտոնական խաղում տարավ հաղթանակ։ Հայաստանի Առաջին խմբի հանդիպման ընթացքում թիմը 3:0 հաշվով վստահ հաղթեց «Ուրարտու-2»-ին։
Գոլերի հեղինակ դարձան «Սյունիկի» նախկին պաշտպան Հայկ Օհանեսյանը, «Վանի» նախկին հարձակվող Լևոն Վարդանյանը և օդեսական «Չեռնոմորեցի» նախկին կիսապաշտպան Յուրի Բուդաղյանը։
Սա «Սարդարապատի» առաջին խաղն էր Հայաստանի Առաջին խմբում ակումբի առաջին մրցաշրջանի շրջանակում։ Մինչ այդ ակումբի ակադեմիայի տարբեր տարիքային թիմերը մասնակցում էին բացառապես երիտասարդական մրցաշարերի։
