Ռիկարդո Դիոնիզիոն հեռացել է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիզիոն հեռացել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Դիոնիզիոն թիմը գլխավորել էր 2026 թվականի ձմռանը և աշխատեց ակումբի հետ մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Նրա գլխավորությամբ «Արարատը» կարողացավ բարելավել խաղը և արդյունքները, ինչպես նաև խուսափեց Հայաստանի Պրեմիեր լիգայից դուրս մնալուց։
Ճիշտ է, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջնությունը ընդլայնվելու է մինչև 12 ակումբ, ինչի արդյունքում «Արարատը» ցանկացած դեպքում կպահպաներ տեղը բարձրագույն խմբում։
Չնայած դրան՝ պորտուգալացի մարզիչը չի շարունակի աշխատանքը ակումբում։ Այսպիսով, լեգենդար երևանյան «Արարատը» նոր մրցաշրջանի նախապատրաստությունը կրկին կսկսի նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ։
Թե ով կգլխավորի թիմը, դեռ հայտնի չէ։