SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ Եվրոպայի Մ20 առաջնության եզրափակիչ


Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ Եվրոպայի Մ20 առաջնության եզրափակիչ
Ըմբշամարտ

Ազատ ոճի հայ ըմբիշ Ռազմիկ Եփրեմյանը դուրս եկավ Սկոպյեում ընթացող 2026 թվականի Եվրոպայի Մ20 առաջնության եզրափակիչ։

Մինչև 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եփրեմյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մոհամմադ Աբասզադայի հետ։ Լարված գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին։

Razmik Yepremyan

Եզրափակիչում Ռազմիկ Եփրեմյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Խանիևը։

Մինչև կիսաեզրափակիչ հասնելը հայ ըմբիշը երկու վստահ հաղթանակ էր տարել՝ մրցակիցներին ոչ մի միավոր չտալով։ 1/8 եզրափակիչում Եփրեմյանը 10:0 հաշվով հաղթել էր իսրայելցի Տոմեր Դրոժնյակին, իսկ քառորդ եզրափակիչում 11:0 հաշվով առավելության էր հասել Էստոնիայի ներկայացուցիչ Նիկոլայ Տարասովի նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի Մ20 առաջնության եզրափակիչում հանդես կգա նաև Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արեն Հայրապետյանը։ Մինչև 65 կգ քաշային կարգի վճռորոշ գոտեմարտում նա կմրցի Մոլդովայի ներկայացուցչի հետ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։