SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցը՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում


Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցը՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում
Ծանրամարտ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականները պատրաստվում են մասնակցել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 2-8-ը, իսկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը։

Առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են կանանց և տղամարդկանց հավաքականների անդամները։ Հայ մարզասերները առաջինը մրցահարթակում կտեսնեն Արտուշ Գրիգորյանին, որը մայիսի 3-ին հանդես կգա 65 կգ քաշային կարգում։

Կանայք

  • Մայիսի 5, 17:0069 կգ․ Մերի Միսակյան
  • Մայիսի 6, 20:0077 կգ․ Աննա Ամրոյան
  • Մայիսի 7, 17:0086 կգ․ Էմմա Պողոսյան

Տղամարդիկ

  • Մայիսի 3, 20:0065 կգ․ Արտուշ Գրիգորյան
  • Մայիսի 4, 17:0071 կգ․ Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան
  • Մայիսի 5, 20:0079 կգ․ Նարեկ Մկրտչյան
  • Մայիսի 7, 20:0094 կգ․ Վալերիկ Մովսիսյան
  • Մայիսի 8, 12:00110 կգ․ Գրիգոր Ղազարյան
  • Մայիսի 8, 15:00+110 կգ․ Գագիկ Մկրտչյան

Հայաստանի ծանրորդների ելույթներին հնարավոր կլինի հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։