RAF Wrestling-ը սեպտեմբերի 5-ին մրցաշար կանցկացնի Մոսկվայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգան մրցաշար կանցկացնի Մոսկվայում։ Միջոցառումը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 5-ին։
Այս մասին հայտնի դարձավ Միլուոքիում ընթացող RAF 11 մրցաշարի ժամանակ։ Կազմակերպությունը պաշտոնապես ներկայացրեց առաջիկա չորս մրցաշարերի ժամանակացույցը։ Դրանցից երեքը կանցկացվեն ԱՄՆ-ում, իսկ մեկը՝ Ռուսաստանի մայրաքաղաքում։
RAF-ի առաջիկա մրցաշարերի ժամանակացույցը.
- RAF 12 — օգոստոսի 22, Քլիվլենդ,
- RAF Moscow — սեպտեմբերի 5, Մոսկվա,
- RAF 13 — սեպտեմբերի 19, Մայամի,
- RAF 14 — հոկտեմբերի 3, Լաս Վեգաս։

Մոսկովյան մրցաշարը կդառնա RAF-ի երկրորդ միջոցառումը Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Լիգայի առաջին արտասահմանյան մրցաշարը՝ RAF Georgia-ն, անցկացվել է Թբիլիսիում։
RAF Moscow-ի մասնակիցների կազմը և անցկացման վայրը կհայտարարվեն ավելի ուշ։