SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել Մոզամբիկի հավաքականի վինգեր Վիտիի հետ


«Փյունիկը» պայմանագիր է կնքել Մոզամբիկի հավաքականի վինգեր Վիտիի հետ
Ֆուտբոլ

Մոզամբիկի հավաքականի 29-ամյա վինգեր Վիտինյեշ Շիմոյու Ժուաու Կեմբուն, որն առավել հայտնի է Վիտի անունով, դարձել է «Փյունիկի» ֆուտբոլիստ։

Նա հայկական ակումբ է տեղափոխվել պորտուգալական «Նասիոնալից», որի կազմում հանդես է եկել երկար տարիներ։ Պորտուգալիայի Պրիմեյրա լիգայում Վիտին անցկացրել է 108 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։

Միջազգային մակարդակում «Փյունիկի» նորեկը Մոզամբիկի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի հասակը 177 սանտիմետր է, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։

Վիտին արդեն ընդգրկվել է «Փյունիկի»՝ Կոնֆերենցիաների լիգայի հայտացուցակում և կկարողանա օգնել թիմին որակավորման երկրորդ փուլի՝ հունգարական «Դեբրեցենի» դեմ հանդիպումներում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։