Հայտնի են «Երևանի քաղաքապետի գավաթ — 2026» միջազգային մրցաշարի հաղթողները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 25-ին «Դինամո» մարզահամալիրում կայացան մեծահասակների բռնցքամարտի «Երևանի քաղաքապետի գավաթ — 2026» միջազգային մրցաշարի եզրափակիչ մենամարտերը։
Մրցաշարն ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի օրացուցային պլանում։ Մրցումներին մասնակցել են ինը երկրի՝ Հայաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Իրանի, Իսրայելի, Կամբոջայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Կիպրոսի մարզիկներ։
Եզրափակիչների արդյունքները
50 կգ։ Բարեղամ Հարությունյանը (Հայաստան) հաղթեց Ռուբեն Գարբոյանին (Հայաստան)։
55 կգ։ Վաղարշակ Քեյանը (Հայաստան) 4։1 հաշվով հաղթեց Շահզոդ Մուզաֆարովին (Ուզբեկստան)։
60 կգ։ Արթուր Բազեյանը (Հայաստան) 4։1 հաշվով հաղթանակ տարավ Ռահալ Աբդալլայի (Իսրայել) նկատմամբ։
65 կգ։ Ռաֆայել Ներսեսյանը (Հայաստան) մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0 հաշվով, հաղթեց Արթուր Մկրտչյանին (Հայաստան)։
70 կգ։ Հարություն Հակոբկոխյանը (Հայաստան) 4։1 հաշվով հաղթեց Արման Մաշկարյանին (Հայաստան)։
75 կգ։ Միրոսլավ Կապուլերը (Իսրայել) 5։0 հաշվով առավելության հասավ Արշակ Բաբլումյանի (Հայաստան) նկատմամբ։
80 կգ։ Արտուշ Հովհաննիսյանը (Հայաստան) 5։0 հաշվով հաղթեց Ալիկ Հովհաննիսյանին (Հայաստան)։
85 կգ։ Ռաֆայել Հովհաննիսյանը (Հայաստան) 5։0 հաշվով հաղթեց Մատեուշ Մատեկին (Լեհաստան)։
90 կգ։ Տուրաբեկ Խաբիբուաևը (Ուզբեկստան) առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Դավիթ Սիմոնյանին (Հայաստան)։
90 կգ-ից բարձր։ Ամիրրեզա Մալեխաթաբին (Իրան) առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Իշխան Հովսեփյանին (Հայաստան)։
