Հայտնի են բռնցքամարտի «Երևանի քաղաքապետի գավաթ — 2026» միջազգային մրցաշարի եզրափակիչ զույգերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 25-ին «Դինամո» մարզահամալիրում կկայանան մեծահասակների բռնցքամարտի «Երևանի քաղաքապետի գավաթ — 2026» միջազգային մրցաշարի եզրափակիչ մենամարտերը։ Մրցումները կմեկնարկեն տեղական ժամանակով ժամը 15:00-ին։
Մրցաշարն ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի օրացուցային ծրագրում։ Այս տարի մրցաշարին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Իրանից, Իսրայելից, Կամբոջայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Կիպրոսից։
Եզրափակիչ մրցաշրջանի ընթացքում հանդիսականները կդիտեն տասը վճռորոշ մենամարտ։
Եզրափակիչ զույգեր
Մինչև 50 կգ
Ռուբեն Գարբոյան (Հայաստան) — Բարեղամ Հարությունյան (Հայաստան)
Մինչև 55 կգ
Շահզոդ Մուզաֆարով (Ուզբեկստան) — Վաղարշակ Քեյան (Հայաստան)
Մինչև 60 կգ
Աբդալլահ Ռահալ (Իսրայել) — Արթուր Բազեյան (Հայաստան)
Մինչև 65 կգ
Արթուր Մկրտչյան (Հայաստան) — Ռաֆայել Ներսեսյան (Հայաստան)
Մինչև 70 կգ
Արմեն Մաշաքարյան (Հայաստան) — Հարություն Հակոբկոխյան (Հայաստան)
Մինչև 75 կգ
Արշակ Բաբլումյան (Հայաստան) — Միրոսլավ Կապուլեր (Իսրայել)
Մինչև 80 կգ
Ալիկ Հովհաննիսյան (Հայաստան) — Արտուշ Հովհաննիսյան (Հայաստան)
Մինչև 85 կգ
Մատեուշ Մատեկ (Լեհաստան) — Ռաֆայել Հովհաննիսյան (Հայաստան)
Մինչև 90 կգ
Դավիթ Սիմոնյան (Հայաստան) — Թուլաբեկ Խաբիբուլլաև (Ուզբեկստան)
90 կգ-ից բարձր
Ամիրրեզա Մալեխաթաբի (Իրան) — Իշխան Հովսեփյան (Հայաստան)
Եզրափակիչ ծրագիրը կմեկնարկի հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, «Դինամո» մարզահամալիրում։ Մրցումների ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի YouTube-յան ալիքում։
