SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» պայմանագիր է կնքել «Սասուոլոյի» սան Բրայան Օդդեյի հետ


«Նոան» պայմանագիր է կնքել «Սասուոլոյի» սան Բրայան Օդդեյի հետ
Ֆուտբոլ

Հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գանացի վինգեր Բրայան Օդդեյի տեղափոխության մասին։ 23-ամյա ֆուտբոլիստը թիմին է միացել սլովենական «Կոպերից»։

Օդդեյը ձախլիկ ֆուտբոլիստ է, որը հիմնականում հանդես է գալիս աջ վինգերի դիրքում։ Նրա հասակը 175 սմ է, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 հազար եվրո։

Գանացի ֆուտբոլիստը իտալական «Սասուոլոյի» ակադեմիայի սան է։ Ակումբի հիմնական թիմի կազմում նա Ա Սերիայում անցկացրել է 7 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։ Օդդեյը նաև 11 հանդիպում է անցկացրել Բ Սերիայում։

Վերջին մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է Սլովենիայի առաջնությունում։ «Կոպերի» կազմում նա մասնակցել է 19 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Օդդեյն արդեն «Նոայի» կազմում մասնակցել էր Սլովենիայում անցկացված ուսումնամարզական հավաքին։ Ստուգողական հանդիպումներից մեկում գանացի վինգերը գոլ էր խփել ռումինական ՉՖՌ Կլուժի դարպասը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։