«Մոնթե»-ն Անապայից՝ Ռուսաստանի լողափային ֆուտբոլի գավաթի գլխավոր սենսացիան
Անապայի «Մոնթե» ակումբը, որը անվանակոչված է լեգենդար Մոնթե Մելքոնյանի անունով, իր դեբյուտային սեզոնում ամբողջ երկրի ուշադրությունը գրավեց՝ հանդես գալով գերազանց և անակնկալ արդյունքներով: Մինչև ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված թիմը կարողացավ լուրջ պայքար մղել Ռուսաստանի Սուպերլիգայի գրանդերի դեմ և հասնել բարձրակարգ արդյունքների։
Սենսացիաներ՝ խմբային փուլում
Սեպտեմբերը Անապայում նշանավորեց լողափային ֆուտբոլի մրցաշրջանի ավարտը. այստեղ կայացավ Ռուսաստանի գավաթը, որ միավորել էր երկրի ուժեղագույն թիմերին և համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների:
«Մոնթեն» մեկնարկեց պայծառ. թիմը սենսացիոն հաղթանակներ տարավ Սուպերլիգայի ներկայացուցիչներ՝ Մոսկվայի ՍՍԿԱ-ի և «Կրասնոդար-ՅՈւՄՌ»-ի նկատմամբ։ Իսկ առաջին խմբային փուլի վճռորոշ խաղում անապացիները վստահորեն առավելության հասան Տյումենի «ԿՍՏ-72»-ի նկատմամբ՝ ավարտելով խումբը 100% արդյունքով և առաջին տեղով դուրս գալով հաջորդ փուլ։
Երկրորդ խմբային փուլում «Մոնթեն» բախվեց շատ ավելի լուրջ մրցակիցների հետ՝ Սամարայի «Կռիլյա Սովետով», աշխարհի լավագույն ակումբներից մեկը՝ Սանկտ Պետերբուրգի «Կրիստալլ», ինչպես նաև տեղական «Օլիմպ»-ի հետ։ Չնայած մրցակիցների բարձր վարպետությանը, Անապայի թիմը բնավորություն ցուցադրեց և պայքարեց մինչև վերջին դադար:
Մրցաշարի ամփոփիչ խոսքերով մեզ հետ կիսվեցին թիմի ղեկավարը՝ Կարեն Խաչատրյանը, և դարպասապահը՝ Աρտեմ Չերեզովը։
Հարցազրույց Կարեն Խաչատրյանի հետ
— Կարեն, շնորհավորում ենք նման մակարդակի մրցաշարում թիմի հաջող դեբյուտի համար։ Գիտենք, որ Ռուսաստանի լողափային ֆուտբոլը համարվում է աշխարհի ամենաուժեղներից մեկը։ Չէի՞ր վախենում թիմը անմիջապես նման «եռացող կաթսայի» մեջ նետելուց։
— Բարև ձեզ, շնորհակալություն ջերմ խոսքերի համար։ Այո, որքան էլ պարադոքսալ հնչի, այսպիսի հյուսիսային երկրում լողափային ֆուտբոլն իսկապես ուժեղ է։ Վախ անկեղծ ասած՝ չկար։ Ընդհակառակը՝ կար մեծ սպասում և ցանկություն փորձելու ուժերը ամենաբարձր մակարդակում։ Եվ դա մեզ մոտ ստացվեց։
— «ՍՍԿԱ»-ի դեմ խաղը շատերի հիշողության մեջ մնաց։ Ի՞նչն էր հաջողության գաղտնիքը։
— Մրցաշարից առաջ մենք քննարկում էինք կազմի ուժեղացումը։ Արտեմ Չերեզովն ունի մեծ փորձ և լայն կապեր լողափային ֆուտբոլում։ Նրա առաջարկով ընտրեցինք «Լոկոմոտիվ»-ի մի շարք երիտասարդ խաղացողների և պայմանավորվեցինք տաղանդավոր մարզիչ Արսենիյ Լեոնովի հետ։ Այդ ամենը միասին և կառուցեց արդյունքը։ Խաղի մասին՝ ավելի լավ է դիտել։ Դա առանձին էմոցիա է։
— Իսկ «Կրասնոդար-ՅՈւՄՌ»-ի դեմ խաղը՞։
— Դա կարևոր խաղ էր խմբից դուրս գալու համար։ Ստացվեց բարձր տեմպով և դիտարժան ֆուտբոլ։ Շնորհակալություն երկրպագուներին՝ այն աջակցությունը մոռանալ անհնար է։
— «ԿՍՏ-72»-ի դեմ խաղը՞։
— Ավելի ազատ խաղ էր։ Արդյունքը արդեն ճնշում չէր գործադրում, և հնարավոր եղավ խաղաժամանակ տալ ավելի քիչ խաղացինողներին։ Նրանք հրաշալի հանդես եկան։
— Երկրորդ խմբային փուլի վիճակահանություն. ինչպե՞ս ընդունեց թիմը։
— Իհարկե ժպիտով։ Մենք ուզում էինք հաղթել և պայքարեցինք մինչև վերջ յուրաքանչյուր խաղում։ Մեզ համար պատիվ էր խաղալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստների դեմ։
— Ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ մրցաշրջանի համար։ Կլինե՞ն համալրումներ։
— Այո։ Կան նպատակներ՝ մասնակցել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնին։ Դա հեղինակավոր թիմերի մրցաշար է, որտեղ մենք կարող ենք նորից բարձրաձայն ներկայանալ։
Հարցազրույց Արտեմ Չերեզովի հետ
— Արտեմ, Կարենը նշեց՝ դու թիմի կարևոր շարժիչ ուժերից մեկն ես։ Կարո՞ղ ես կարճ պատմել քո փորձի մասին։
— Բարև ձեզ։ Ինձ մասին խոսել շատ չեմ սիրում, բայց փորձեմ։ Կարենը կատարեց մեծ կազմակերպչական աշխատանքը, իսկ ես օգնում էի հնարավորության սահմանում։ Կարիերաի ընթացքում հաղթել եմ Ռուսաստանի գավաթը և մի քանի անգամ զբաղեցրել մրցանակային տեղեր տարածաշրջանային առաջնություններում։ Այժմ ուզում եմ օգնել «Մոնթե»-ին զարգանալ բարձր մակարդակում։
— Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Լոկոմոտիվ»-ի երիտասարդ խաղացողներին։
— Մեր թիմի գաղափարը ճիշտ հավասարակշռությունն էր՝ փորձառություն + երիտասարդ խաղացողների հաղթանակի կիրք։ Եվ դա աշխատեց։ Երիտասարդների էներգիան և առողջ հարաբերությունները դաշտում բերեցին արդյունք։ Ընդ որում, ինձ համար շատ կարևոր էր, որ մենք օգնեցինք բացահայտել Հորկովի, Կորոտինի և դարպասապահ Վովա Զոզուլյայի հնարավորությունները։
— Որ խաղերն են ամենից շատ մնացել հիշողության մեջ։
— Իհարկե՝ «ՍՍԿԱ»-ի դեմ վստահ հաղթանակը։ «Կրիստալլ»-ի դեմ խաղը, որտեղ երկու անգամ հարվածը դեմքով կասեցրի։ Եվ «Կռիլյա Սովետով»-ի դեմ, որտեղ շատ էի ուզում հաղթել իմ նախկին թիմակից Բուխլիցկուն։
Վերջաբան
Կարեն.
— Շնորհակալ եմ բոլոր ֆուտբոլիստներին և երկրպագուներին՝ հատկապես մեր հայրենակիցներին, որոնք աջակցում էին մեզ նաև Հայաստանից։ Շատ կցանկանայինք տեսնել Հայաստան ազգային հավաքականը լողափային ֆուտբոլում։ Բոլոր նախադրյալները կան։
Արտեմ.
— Շնորհակալ եմ երկրպագուներին՝ հատկապես այն օրվա համար, երբ մենք «ՍՍԿԱ»-ի դեմ խաղում էինք քամու տակ։ Դա չի մոռացվում։ Իսկ հավաքականի ստեղծումը հրաշալի գաղափար է։ Կցանկանայինք մի օր խաղալ Սևանի ափին կամ Երևանի սրտում։ Մենք պատրաստ ենք աջակցել։