Երիտասարդ հայ մարզիչ Հայկ Միլկոնն առաջատար նշանակվեց Բելգիայի «Դենդեր» ֆուտբոլային ակումբում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բելգիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Դենդեր» ՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Առաջնությունում վեց տուրից հետո վերջին տեղում գտնվող թիմը գլխավորեց 32-ամյա հայ մասնագետ Հայկ Միլկոնը (Մելքոնյան)։
Միլկոնի համար սա առաջին փորձն է որպես պրոֆեսիոնալ թիմի գլխավոր մարզիչ։ Մինչ այդ նա աշխատում էր «Բրյուգե»-ի համակարգում՝ սկսելով U18 երիտասարդական թիմից, այնուհետև միանալով առաջին թիմի մարզչական շտաբին։
Հայկ Միլկոնը ծնվել է Բեյրութում՝ լիբանանահայ ընտանիքում, սակայն արդեն երկար տարիներ բնակվում և աշխատում է Բելգիայում։
«Դենդեր»-ի սպորտային տնօրեն Ժյուլյեն Գորիուսը նշեց, որ ակումբը երիտասարդ մասնագետում տեսնում է ժամանակակից մարզիչի, որը կարող է զարգացնել խաղացողներին և ներդաշնակվել երկարաժամկետ ռազմավարությանը․
«Հայկն ունի առաջնության գերազանց գիտելիքներ, ուժեղ բնավորություն և մեծ վճռականություն։ Նրա ժամանակակից մոտեցումն ու երիտասարդ տաղանդների հետ աշխատելու ունակությունը լիովին համապատասխանում են մեր փիլիսոփայությանը»։
Ակումբի հայտարարության համաձայն՝ Միլկոնը թիմի հետ կսկսի աշխատել արդեն հաջորդ շաբաթ։