SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի երիտասարդական հավաքականը (U21) զիջեց Հյուսիսային Մակեդոնիային (ՎԻԴԵՈ)


Հայաստանի երիտասարդական հավաքականը (U21) զիջեց Հյուսիսային Մակեդոնիային (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ

Հայաստանի երիտասարդական հավաքականը (U21) պարտություն կրեց Եվրոպայի 2027 թվականի առաջնության (U21) ընտրական փուլի երրորդ տուրի խաղում՝ 1:2 հաշվով զիջելով Հյուսիսային Մակեդոնիային։ Հանդիպումը կայացավ հոկտեմբերի 10-ին, Մակեդոնիայի Բիտոլա քաղաքում։

Հայկական թիմը հաջող սկսեց հանդիպումը․ 38-րդ րոպեին Նարեկ Հովհաննիսյանը Դավիթ Հակոբյանի փոխանցումից հետո բացեց հաշիվը։ Սակայն ընդմիջումից հետո տանտերերը խաղը վերցրին իրենց ձեռքը։ 54-րդ րոպեին Դիմիտար Տրայկովը հավասարեցրեց հաշիվը՝ անկյունայինի խաղարկումից հետո կատարած հարվածով, իսկ 83-րդ րոպեին նույն Տրայկովը օգտվեց դարպասապահ Դավիթ Դավթյանի անհաջող գործողությունից և իր թիմին հաղթանակ պարգևեց։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը չկարողացավ պահպանել առավելությունը և վերջում զիջեց մրցակցին։

Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հոկտեմբերի 14-ին Իտալիայի դեմ։ Խաղը կկայանա Կրեմոնայում։ Այսօր էլ իտալացիները մրցում են Շվեդիայի հետ։

ՎԻԴԵՈ․


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։