SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Միգել Ռաջանին դարձել է «Ուրարտուի» նոր ֆուտբոլիստը


Միգել Ռաջանին դարձել է «Ուրարտուի» նոր ֆուտբոլիստը
Ֆուտբոլ

Պորտուգալացի հարձակվող Միգել Ռաջանին կարիերան կշարունակի Երևանի «Ուրարտուում»։

23-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել «Լեյշոյշի» երիտասարդական թիմում անցկացրած հաջող մրցաշրջանից հետո։ Պորտուգալիայի U23 առաջնության 30 խաղում Ռաջանին խփել է 22 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

«Ուրարտուի» նորեկի հիմնական դիրքը կենտրոնական հարձակվողն է, սակայն նա կարող է խաղալ նաև հարձակման աջ եզրում։

Պորտուգալացի ֆուտբոլիստի հասակը 174 սմ է, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 հազար եվրո։

Ռաջանին «Պորտուի» ակադեմիայի սան է։ Պատանեկան մակարդակում նա հանդես է եկել նաև «Բոավիշտայի» և «Ֆամալիկանի» թիմերում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։