SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց «Ինտերի»՝ 16:0 հաշվով հաղթանակում


Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց «Ինտերի»՝ 16:0 հաշվով հաղթանակում
Ֆուտբոլ

Միլանի «Ինտերը» Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական խաղում 16:0 հաշվով ջախջախեց գերմանական «Աասենին»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո և գոլային փոխանցում կատարեց Ջամալ Իդրիսուին։ Հայ կիսապաշտպանը մասնակցեց նաև ևս երեք գոլային գրոհների զարգացմանը։

Գոլերը՝ Ֆրատեզի (1, 11), Տոպալովիչ (15, 20, 38), Մոսկոնի (43), Դիուֆ (48, 64), Էսպոզիտո (52, 67, 82, 87, 89), Իդրիսու (60, 75), Դիմարկո (69)։

«Ինտեր» (3-5-2)՝ Դի Ջենարո (Մարտինես, 46), Պավար (Բիսեկ, 46), Ասլանի (Բովիո, 46), Բաստոնի (Կառլոս Աուգուստո, 46), Լուիս Էնրիկե (Դիուֆ, 46), Ֆրատեզի (Ստանկովիչ, 46), Զելինսկի (Բարելա, 46), Ակինսանմիրո (Մխիթարյան, 46), Մարելո (Լավելի, 24, Դիմարկո, 46), Մոսկոնի (Էսպոզիտո, 46), Տոպալովիչ (Իդրիսու, 46)։

Հուլիսի 26-ին «Ինտերը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ գերմանական «Կարլսրուեի» դեմ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։