Մեթյու Գբոմադուն տեղափոխվել է Թբիլիսիի «Դինամո»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Թբիլիսիի «Դինամոն» հայտարարել է նիգերիացի եզրային հարձակվող Մեթյու Գբոմադուի հետ պայմանագիր կնքելու մասին։ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը վրացական ակումբի հետ նախատեսված է երեք տարով։
2026 թվականի ձմռանը Գբոմադուն հեռացել էր «Արարատ-Արմենիայից» և տեղափոխվել Պորտուգալիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Էշտրելա Ամադորա»։ Սակայն նիգերիացին այդպես էլ նորամուտը չէր նշել պորտուգալական թիմի կազմում։
Գբոմադուն Vista ակադեմիայի սան է, սակայն մեծահասակների ֆուտբոլում իր առաջին քայլերը կատարել է հենց Հայաստանում։ Երեքուկես մրցաշրջանների ընթացքում նա հանդես է եկել «Վանի» և «Արարատ-Արմենիայի» կազմում, ուստի նրան որոշակիորեն կարելի է համարել նաև հայկական ֆուտբոլի սան։
Հայաստանի առաջնությունում հարձակվողն ընդհանուր առմամբ անցկացրել է 68 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ «Արարատ-Արմենիայի» կազմում Գբոմադուն նաև դարձել է Հայաստանի գավաթակիր և երկրի չեմպիոն։