Ինչպես և որտեղ դիտել ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը․ առցանց հեռարձակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 27-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկում է մինչև 17 տարեկան մարզիկների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը։ Մեդալների համար կպայքարեն հունահռոմեական, կանանց և ազատ ոճի ըմբշամարտի ներկայացուցիչները։
Մ17 աշխարհի առաջնության ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն United World Wrestling-ի պաշտոնական UWW+ հարթակում։ Հեռարձակումները դիտելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել ծառայությանը։
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ
Հեռարձակումները հնարավոր կլինի անվճար դիտել նաև հետևյալ հարթակներում․
-
VK-ի UWW TV ալիքում՝ առանց մեկնաբանի,
-
Sportaran-ի տելեգրամյան ալիքում, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվելու հայ ըմբիշների ելույթներին։
Թարմ հղումները կհրապարակվեն մեր ՏԵԼԵԳՐԱՄՅԱՆ ԱԼԻՔՈՒՄ։
Մրցումների առաջին օրը գորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները՝ մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգերում։
Հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ։ Մարզիկների՝ գորգ դուրս գալու հերթականությունը հասանելի է arena.uww.org կայքում։
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումները կմեկնարկեն հուլիսի 31-ին, իսկ վիճակահանությունը կկայանա մեկ օր առաջ՝ հուլիսի 30-ին։