Իմրան Ուլադ Օմարը երկու մրցաշրջանից հետո հեռացավ «Նոայից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը հեռացել է «Նոա» ֆուտբոլային ակումբից։ 28-ամյա մարոկկացի ֆուտբոլիստը Հայաստանի թիմում անցկացրեց երկու մրցաշրջան։
«Նոայի» կազմում Ուլադ Օմարը բոլոր մրցաշարերում մասնակցել է 65 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր և օգնեց ակումբին հաջողությունների հասնել ներքին ու միջազգային մրցաշարերում։
Մարոկկացու՝ «Նոայի» կազմում անցկացրած ամենավառ հանդիպումներից մեկը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղն էր Սլովենիայի «Օլիմպիայի» դեմ։ Ուլադ Օմարը հեթ-տրիկ ձևակերպեց և մեծ ներդրում ունեցավ հայկական ակումբի՝ եվրագավաթի հիմնական փուլ դուրս գալու գործում։
Իմրանն իր կարիերան կշարունակի մեկ այլ ակումբում, սակայն նրա նոր թիմի անունն առայժմ չի հրապարակվել։