SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գրենիկ Պետրոսյանը նորամուտը նշեց «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի կազմում


Գրենիկ Պետրոսյանը նորամուտը նշեց «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի կազմում
Ֆուտբոլ

Հայ հարձակվող Գրենիկ Պետրոսյանն առաջին հանդիպումն անցկացրեց բելառուսական «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի կազմում։

24-ամյա ֆուտբոլիստը Բելառուսի առաջնության 15-րդ տուրի՝ «Բարանովիչիի» դեմ խաղում ընդգրկվեց մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 54 րոպե։

Հանդիպումն ավարտվեց «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի՝ 0։1 հաշվով պարտությամբ։ 15 տուրից հետո թիմը Բելառուսի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։

«Փյունիկի» ակադեմիայի սանը բելառուսական ակումբ էր տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ից՝ իր նորամուտից մի քանի օր առաջ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։