Գեորգի Հարությունյանն օգնեց «Պուշկաշ Ակադեմիային» հաղթել «Դեբրեցենին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը մասնակցել է Հունգարիայի առաջնության առաջին տուրի՝ «Պուշկաշ Ակադեմիա» — «Դեբրեցեն» հանդիպմանը։
Հարությունյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և կենտրոնական պաշտպանի դիրքում անցկացրել բոլոր 90 րոպեն։ Նրա թիմը հաղթանակ է տարել 2։0 հաշվով։
SofaScore-ի տվյալներով՝ ֆուտբոլիստը կատարել է 36 ճշգրիտ փոխանցում՝ գրանցելով փոխանցումների 88 տոկոս ճշգրտություն։ Նա նաև կատարել է մեկ խլում, վեց հեռացում և չորս անգամ արգելափակել մրցակցի հարվածները։ Հարությունյանի խաղը գնահատվել է 7,2 միավոր։
Այս հանդիպումից հետո «Դեբրեցենը» կմեկնի Երևան, որտեղ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհանդիպի «Փյունիկին»։ Առաջին խաղում հունգարական թիմը հաղթել է 1։0 հաշվով։
Հունգարիայի առաջնության խաղում «Դեբրեցենի» գլխավոր մարզիչը մի շարք փոփոխություններ էր կատարել մեկնարկային կազմում՝ եվրագավաթային հանդիպումից առաջ հանգստանալու հնարավորություն տալով մի քանի ֆուտբոլիստների։