SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գարիկ Կարապետյան՝ 2026 թվականի Եվրոպայի չեմպիոն մինչև 110 կգ քաշային կարգում


Գարիկ Կարապետյան՝ 2026 թվականի Եվրոպայի չեմպիոն մինչև 110 կգ քաշային կարգում
Ծանրամարտ

Հայ ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը դարձել է 2026 թվականի Եվրոպայի չեմպիոն ծանրամարտի մինչև 110 կգ քաշային կարգում։

22 տարեկանում Կարապետյանն արդեն նվաճել է Եվրոպայի չեմպիոնի իր երրորդ տիտղոսը՝ հաստատելով իր դիրքը որպես համաշխարհային ծանր քաշայինների առաջատարներից մեկը։

«Պոկում» վարժությունում Գարիկը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 189 կգ արդյունքով։ «Հրում» վարժությունում նա նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ բարձրացնելով 226 կգ։ Երկամարտի հանրագումարով (415 կգ) նա զբաղեցրել է վերջնական առաջին տեղը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանը, մնացել է առանց մեդալի․

  • 4-րդ տեղ պոկումում (183 կգ)
  • 6-րդ տեղ հրումում (215 կգ)
  • 6-րդ տեղ երկամարտի հանրագումարում (398 կգ)

110 կգ (տղամարդիկ) արդյունքներ

Պոկում

  • Լուիս Լաուրետ (Ռումինիա) — 195 կգ (Եվրոպայի ռեկորդ)
  • Քրիստո Քրիստով (Բուլղարիա) — 190 կգ
  • Գարիկ Կարապետյան (Հայաստան) — 189 կգ

Հրում

  • Գարիկ Կարապետյան (Հայաստան) — 226 կգ
  • Հաս-Մագոմեդ Բալաև (Ռուսաստան) — 225 կգ
  • Քրիստո Քրիստով (Բուլղարիա) — 222 կգ

Երկամարտ

  • Գարիկ Կարապետյան (Հայաստան) — 415 կգ (189+226)
  • Լուիս Լաուրետ (Ռումինիա) — 414 կգ (195+219)
  • Քրիստո Քրիստով (Բուլղարիա) — 412 կգ (190+222)

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում բարձրանում է առաջին տեղ՝ ունենալով 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Մեդալային հաշվարկ (7 օրվա արդյունքներով)

  • Հայաստան — 2 ոսկի, 4 արծաթ, 1 բրոնզ
  • Բուլղարիա — 2 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ
  • Թուրքիա — 2 ոսկի, 3 բրոնզ
  • Ուկրաինա — 1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ
  • Մեծ Բրիտանիա — 1 ոսկի, 1 բրոնզ
  • Բելգիա, Իտալիա, Ֆինլանդիա, Մոլդովա — յուրաքանչյուրն ունի 1 ոսկի

Վաղը Հայաստանի կազմում հանդես կգա նաև Վարազդատ Լալայանը, որը համարվում է +110 կգ քաշային կարգի գլխավոր ֆավորիտը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։