SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ֆին Գերագուսյանը մասնակցել է «Լիվերպուլի» դեմ ընկերական հանդիպմանը


Ֆին Գերագուսյանը մասնակցել է «Լիվերպուլի» դեմ ընկերական հանդիպմանը
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆին Գերագուսյանը մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվող նախամրցաշրջանային հավաքի շրջանակում կայացած «Սանդերլենդ» — «Լիվերպուլ» ընկերական հանդիպմանը։

Գերագուսյանը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է աջ եզրային հարձակվողի դիրքում։ Ֆուտբոլիստը կատարել է մեկ առանցքային փոխանցում և SofaScore վիճակագրական հարթակից ստացել 6.1 գնահատական։

Նեշվիլի GEODIS Park մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է «Լիվերպուլի»՝ 4։2 հաշվով հաղթանակով։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։ Երկրորդ խաղակեսի սկզբում Թիմուր Տուտիերովի գոլի շնորհիվ «Սանդերլենդն» առաջ է անցել, սակայն հետագայում մերսիսայդյան ակումբը երեք գոլ է խփել և հաղթանակ տարել։

Սա «Սանդերլենդի» առաջին ստուգողական հանդիպումն էր ԱՄՆ-ում անցկացվող նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։