Էրիկ Ռուշանյանը «Babilon MMA 59»-ում խեղդող հնարքով տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Խառը մենամարտերի հայ մարզիկ Էրիկ Ռուշանյանը շարունակել է իր հաղթական շարքը պրոֆեսիոնալ ասպարեզում։
Լեհաստանի Մենձիվոձե քաղաքում կայացած Babilon MMA 59 մրցաշարում Ռուշանյանի մրցակիցը լեհ Ֆիլիպ Յարոցկին էր։ Հայ մարզիկը մենամարտն ավարտել է երրորդ ռաունդում՝ խեղդող հնարքով ստիպելով մրցակցին հանձնվել։
Այս հաղթանակի շնորհիվ Էրիկ Ռուշանյանը պահպանել է իր անպարտելի կարգավիճակը և պրոֆեսիոնալ ռեկորդը հասցրել 5 հաղթանակի՝ առանց պարտության։ Ֆիլիպ Յարոցկիի ռեկորդն այժմ կազմում է 5 հաղթանակ և 10 պարտություն։