Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգի WTA 250 մրցաշարի կիսաեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
WTA-ի դասակարգման աղյուսակում 208-րդ տեղը զբաղեցնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում նրա մրցակից Օլեքսանդրա Օլիյնիկովան խաղադաշտ դուրս չի եկել, և Ավանեսյանն առանց պայքարի անցել է հաջորդ փուլ։
Կիսաեզրափակիչում Էլինան կմրցի աշխարհի 97-րդ ռակետ Աննա Բոնդարի հետ։ Հունգարիայի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում հաղթել է մեկ այլ հայ թենիսիստուհու՝ Ալինա Չարաևային։
Ավանեսյանը Համբուրգի մրցաշարում ելույթները սկսել է որակավորման փուլից և մինչև քառորդ եզրափակիչ տարել է չորս հաղթանակ։