SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էլինա Ավանեսյանը հաղթեց Զագրեբի ITF W100 մրցաշարում


Էլինա Ավանեսյանը հաղթեց Զագրեբի ITF W100 մրցաշարում
Թենիս

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձավ Զագրեբում կայացած ITF W100 մրցաշարի հաղթող։ Գրունտային մրցաշարի եզրափակչում 23-ամյա մարզուհին վստահ հաղթանակ տարավ Շվեդիան ներկայացնող Կայսա Ռինալդո Պերսոնի նկատմամբ։

WTA դասակարգման աղյուսակում 281-րդ տեղը զբաղեցնող Ավանեսյանը մրցակցին լուրջ շանսեր չտվեց և հաղթեց երկու սեթում՝ 6:1, 6:3 հաշվով։ Ռինալդո Պերսոնը մրցաշարից առաջ աշխարհի դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 240-րդ տեղը։

Էլինայի համար այս տիտղոսը դարձավ արդեն վեցերորդը ITF մակարդակում։ Վերջին անգամ հայ թենիսիստուհին այս շարքի մրցաշարում հաղթել էր 2023 թվականին։

Զագրեբում տարած հաղթանակը կարևոր հաջողություն դարձավ Ավանեսյանի համար Հայաստանի հավաքականում ելույթից առաջ։ Արդեն վաղը Էլինան կմեկնարկի Բիլի Ջին Քինգի գավաթում, որտեղ հանդես կգա ազգային հավաքականի կազմում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։