SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երկու հայ ըմբիշ դուրս է եկել ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա կիսաեզրափակիչ


Երկու հայ ըմբիշ դուրս է եկել ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա կիսաեզրափակիչ
Ըմբշամարտ

Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի Մ20 Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականը կիսաեզրափակիչներում կունենա երկու ներկայացուցիչ։

Մինչև 86 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգրի համար պայքարը կշարունակի Ռազմիկ Եփրեմյանը։ Հայ ըմբիշը վստահ է անցկացրել առաջին երկու գոտեմարտերը՝ մրցակիցներին ոչ մի միավոր չզիջելով։ Քառորդ եզրափակիչում Եփրեմյանը 11:0 հաշվով հաղթել է Էստոնիան ներկայացնող Նիկոլայ Տարասովին, իսկ 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով առավելության է հասել իսրայելցի Թոմեր Դրոժնյակի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը կմրցի ադրբեջանցի Մահամադ Աբասզադայի հետ։

Հայաստանի հավաքականի մյուս կիսաեզրափակիչ դուրս եկած ըմբիշը մինչև 125 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Հայկյանն է։ Մեկնարկային գոտեմարտում նա 12:1 հաշվով հաղթել է մոլդովացի Դավիդ Էրխանին, իսկ քառորդ եզրափակիչում 4:2 հաշվով առավելության է հասել թուրք Ռուսեն Գյուլերի նկատմամբ։

Եզրափակիչի ուղեգրի համար Հայկյանը կպայքարի Ադրբեջանի ներկայացուցիչ Յուսիֆ Դուրսունովի հետ։

Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կմեկնարկեն հուլիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 18:45-ին։

Մ20 Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա կիսաեզրափակիչ զույգերը

Մինչև 61 կգ

Ջամալ Աբասով (Ադրբեջան) — Պասկալ Լիուցի (Իտալիա)
Նուրեթթին Կապալ (Թուրքիա) — Ուսման Ինդիրբաև (Ռուսաստան)

Մինչև 74 կգ

Ինալ Չելդիև (Ռուսաստան) — Մանուել Վագին (Գերմանիա)
Ումութ Ուսլու (Թուրքիա) — Նուրլան Աղազադա (Ադրբեջան)

Մինչև 86 կգ

Ռազմիկ Եփրեմյան (Հայաստան) — Մահամադ Աբասզադա (Ադրբեջան)
Իսմայիլ Խանիև (Ռուսաստան) — Արթուր Կոստյուկ (Ուկրաինա)

Մինչև 92 կգ

Արթուր Տոգոև (Ռուսաստան) — Հուսեյն Մամադթաղիզադա (Ադրբեջան)
Էյուփ Չեթին (Թուրքիա) — Դարիուս Սաս (Ռումինիա)

Մինչև 125 կգ

Ալեքսանդրե Աբրամիշվիլի (Վրաստան) — Սոսլան Գաբուև (Ռուսաստան)
Յուսիֆ Դուրսունով (Ադրբեջան) — Հենրիկ Հայկյան (Հայաստան)

Կիսաեզրափակիչներից հետո կկայանան մրցումային առաջին օրվա քաշային կարգերի վճռորոշ գոտեմարտերը։ Արեն Հայրապետյանը մինչև 65 կգ քաշային կարգում կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ Սաշա Պետրոսյանն ու Նարեկ Նիկողոսյանը կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտեր։

Հայ ըմբիշների մասնակցությամբ մեդալային գոտեմարտերը

Եզրափակիչ, մինչև 65 կգ

Արեն Հայրապետյան (Հայաստան) — Մաքսիմ Դիմով (Մոլդովա)

Բրոնզե մեդալի համար, մինչև 57 կգ

Սաշա Պետրոսյան (Հայաստան) — Գեորգի Ցուրիաշվիլի (Վրաստան)

Բրոնզե մեդալի համար, մինչև 79 կգ

Նարեկ Նիկողոսյան (Հայաստան) — Էլժան Իսմայիլզադա (Ադրբեջան)


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։