SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վարազդատ Հարոյանի դեբյուտը Հունգարիայի առաջնությունում Արտյումյանի դեմ


Վարազդատ Հարոյանի դեբյուտը Հունգարիայի առաջնությունում Արտյումյանի դեմ
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը անցկացրեց իր առաջին հանդիպումը Հունգարիայի առաջնությունում՝ «Կազինբարսիկի» մեկնարկային կազմում դուրս գալով «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ 1-ին տուրի խաղում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան՝ Գևորգ Հարությունյանը։

Հարոյանը դաշտում անցկացրեց ամբողջ 90+ րոպեն և SofaScore-ի վարկածով դարձավ իր թիմի լավագույններից մեկը՝ ստանալով 7.1 գնահատական («Կազինբարսիկի» երկրորդ լավագույն ցուցանիշը): Նրա խաղի վիճակագրությունը տպավորիչ է.

  • Խաղացած րոպեներ՝ 90+

  • Գնդակի հեռացումներ՝ 9

  • Հարվածների բլոկավորում՝ 2

  • Ինտերսեպցիաներ՝ 1

  • Արգելափակումներ՝ 1

  • Մենապայքարների հաղթանակներ՝ 1/2

  • Գնդակ բարձրությունում՝ 1/6

  • Գնդակի կորուստներ՝ 6

  • Խախտումներ՝ 0

  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 47 (89%)

  • Երկար փոխանցումներ՝ 4/6

  • SofaScore գնահատական՝ 7.1 (թիմում երկրորդ տեղում)

Գևորգ Հարությունյանը դաշտ մտավ 77-րդ րոպեին և օգնեց իր թիմին պահել հաղթական հաշիվը։

Խաղի արդյունքը՝ «Պուշկաշ Ակադեմիա» - «Կազինբարսիկ» 2:1։

Նշենք, որ մինչ այս հանդիպումը «Պուշկաշ Ակադեմիան» Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայում խաղացել էր Կիպրոսի «Արիսի» դեմ, որտեղ Հարությունյանը մեկնարկային կազմում էր։ Հակադարձ հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ Առաջին խաղում «Արիսը» հաղթել էր 3-2 հաշվով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։