SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիդյանը խփեց իր առաջին գոլը «Ռոտորի» կազմում, Սիմոնյանը գոլային փոխանցում կատարեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Դավիդյանը խփեց իր առաջին գոլը «Ռոտորի» կազմում, Սիմոնյանը գոլային փոխանցում կատարեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ

Առաջին լիգայի 8-րդ տուրի հանդիպմանը Վոլգոգրադի «Ռոտորը» 6:0 հաշվով ջախջախեց «Չայկային»։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստները նույնպես նշանակալի ներդրում ունեցան թիմի հաջողության մեջ։ Դավիթ Դավիդյանը խփեց իր առաջին գոլը «Ռոտորի» կազմում և նաև գոլային փոխանցում կատարեց։ Արտյոմ Սիմոնյանը ևս աչքի ընկավ գոլային փոխանցումով։

Բացի նրանցից, հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Յարոսլավ Արբուզովը, Սերգեյ Մակարովը, Ալեքսանդր Խոխլաչովը, Գլեբ Շիլնիկովը և Իլյա Սաֆրոնովը։

Տեսանյութ․


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։