Գեորգի Հարությունյանը «Կիշվարդայի» դեմ ամբողջական հանդիպում անցկացրեց և ստացավ 7,4 գնահատական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանն ամբողջությամբ մասնակցեց Հունգարիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը, որում «Պուշկաշ Ակադեմիան» 0:2 հաշվով պարտվեց «Կիշվարդային»։
Հանդիպման առաջին գոլը 33-րդ րոպեին խփեց Ակոշ Էշիկը։ 60-րդ րոպեին «Պուշկաշ Ակադեմիան» մնաց տասը ֆուտբոլիստով, իսկ մեկ րոպե անց Քրիստիան Հերցը կրկնապատկեց «Կիշվարդայի» առավելությունը։
Հարությունյանը մեկ հարված կատարեց և մեկ գոլային պահ ստեղծող փոխանցում տվեց։ Նա կատարել է 76 ճշգրիտ փոխանցում՝ ապահովելով 88 տոկոս ճշգրտություն, կատարել է երկու խլում, յոթ հեռացում, մեկ անգամ արգելափակել է մրցակցի հարվածը և չորս անգամ վերադարձրել գնդակը։
Հայ ֆուտբոլիստը հաղթել է չորս մենապայքարներից երկուսում և ութ օդային պայքարներից հինգում։ Նա նաև 12 անգամ կորցրել է գնդակը և մեկ կանոնախախտում կատարել։
SofaScore-ը Հարությունյանի խաղը գնահատել է 7,4 միավորով։ Գեորգին առանց փոխարինման անցկացրել է Հունգարիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին երկու հանդիպումները։