SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Սերոբյանն ու Մանուել Տուլիպան ճանաչվել են Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույնները


Արթուր Սերոբյանն ու Մանուել Տուլիպան ճանաչվել են Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույնները
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է 2025/26 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Երկու մրցանակներն էլ ստացել են երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչները։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը հավաքել է 40 միավոր։ Անցած մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում՝ զգալի ներդրում ունենալով թիմի չեմպիոնության գործում։

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոայի» հարձակվող Էլդեր Ֆերեյրան՝ հավաքելով 32 միավոր։ Լավագույն եռյակը 14 միավորով եզրափակել է առաջնության լավագույն ռմբարկու Բրունո Միշելը։

Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։ Պորտուգալացի մասնագետը հավաքել է 58 միավոր։ Երևանյան ակումբում անցկացրած իր առաջին մրցաշրջանում նա թիմին առաջնորդել է դեպի Հայաստանի չեմպիոնի կոչումը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը, որի գլխավորությամբ թիմը նվաճել է Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը։ Նա հավաքել է 36 միավոր։ Երրորդ տեղում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը՝ 19 միավորով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։