SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ում երկրորդ գոտեմարտը կանցկացնի NCAA-ի փոխչեմպիոնի դեմ


Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ում երկրորդ գոտեմարտը կանցկացնի NCAA-ի փոխչեմպիոնի դեմ
Ըմբշամարտ

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը երկրորդ գոտեմարտը կանցկացնի Real American Freestyle պրոֆեսիոնալ լիգայում։

Եվրոպայի քառակի չեմպիոնի մրցակիցը կլինի ամերիկացի Բեն Դավինոն։ Գոտեմարտը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայանալիք RAF 11 մրցաշարի շրջանակում։ Մրցաշարը կընդունի UW–Milwaukee Panther Arena-ն։

Հարությունյանի և Դավինոյի գոտեմարտը տիտղոսային կլինի մինչև 135 ֆունտ՝ մոտ 61 կգ քաշային կարգում։

Դավինոյի համար սա կլինի առաջին ելույթը RAF լիգայում։ Օհայոյի պետական համալսարանի ներկայացուցիչը 2026 թվականին դարձել է Big Ten կոնֆերանսի չեմպիոն և հասել NCAA-ի առաջնության մինչև 133 ֆունտ քաշային կարգի եզրափակիչ՝ նվաճելով արծաթե մեդալ։

Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը նշել է հունիսի 14-ի գիշերը՝ Երևանի ժամանակով։ Սենթ Լուիսում անցկացված RAF 10 մրցաշարում հայ ըմբիշը 14։4 հաշվով ժամանակից շուտ հաղթել է Քալեբ Սմիթին։

Լիգայի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հարությունյանն ունի մեկ հաղթանակ և դեռ չի կրել պարտություն։

RAF 11 մրցաշարի գլխավոր իրադարձությունում Արման Ծառուկյանը կգոտեմարտի UFC-ի չեմպիոնական գոտու նախկին հավակնորդ Քոլբի Քովինգթոնի դեմ։ Մրցաշարը տեղի կունենա հուլիսի 18-ին Միլուոքիում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։