SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ջիբրալթարի առաջնությունում


Հայ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ջիբրալթարի առաջնությունում
Ֆուտբոլ

20-ամյա հայ կիսապաշտպան Միհրան Վահրամ Սերմենջյանը Հայաստանի Առաջին լիգան ներկայացնող «Անդրանիկից» տեղափոխվել է Ջիբրալթարի բարձրագույն խմբում հանդես եկող Bruno’s Magpies ակումբ։

Սերմենջյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է ԱՄՆ-ում։ Հայաստան տեղափոխվելուց հետո նա երկու մրցաշրջան հանդես է եկել ԲԿՄԱ-2-ի և «Անդրանիկի» կազմում։ Այժմ կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ջիբրալթարի առաջնությունում։

Bruno’s Magpies ակումբի համասեփականատերերից մեկը հայազգի Հայկ Ունջյանն է՝ նախկին գեղասահորդ, Մեծ Բրիտանիայի եռակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի մասնակից։

Նախորդ մրցաշրջանի արդյունքներով Bruno’s Magpies-ը Ջիբրալթարի առաջնությունում զբաղեցրել է յոթերորդ տեղը և չի նվաճել եվրոպական մրցաշարերի ուղեգիր։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։