SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը մեկնարկեց Փարիզում անցկացվող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում


Հայաստանը մեկնարկեց Փարիզում անցկացվող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում
Այլ սպորտաձևեր

Հայաստանի հավաքականը մեկնարկեց ջրային մարզաձևերի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Փարիզում հուլիսի 31-ից օգոստոսի 16-ը։

Հայ ջրացատկորդները մասնակցեցին թիմային մրցաշարին և տասը հավաքականների պայքարում զբաղեցրին իններորդ տեղը՝ առաջ անցնելով Բուլղարիայի հավաքականից։

Հայաստանը ներկայացրին Ալեքսանդրա Բիբիկինան, Ալիսա Զաքարյանը, Մարատ Գրիգորյանը և Արման Ենոքյանը։

Թիմային մրցաշարի հաղթող դարձավ Իտալիայի հավաքականը։ Արծաթե մեդալները նվաճեց չեզոք կարգավիճակով հանդես եկող Ռուսաստանի թիմը, իսկ բրոնզե մեդալները՝ Ուկրաինայի հավաքականը։

Մրցանակային եռյակը՝

  1. Իտալիա
  2. Ռուսաստան՝ չեզոք կարգավիճակով
  3. Ուկրաինա

Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։