Արաս Օզբիլիզը դարձել է «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը գլխավորել է «Ուրարտու-2»-ը։ Այս մասին պաշտոնապես հայտնել է երևանյան ակումբը։
Մինչ այդ Օզբիլիզը «Ուրարտուի» համակարգում աշխատում էր որպես հիմնական թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի օգնական։ Այժմ նրա համար սկսվում է մարզչական կարիերայի առաջին ինքնուրույն փուլը, թեև ակումբի երկրորդ թիմում։
Օզբիլիզը լավ ծանոթ է «Ուրարտուին»։ 2022/23 մրցաշրջանում նա հանդես է եկել թիմում որպես ֆուտբոլիստ, իսկ 2024 թվականին զբաղեցրել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2025 թվականի ամռանը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ընդգրկվել էր հիմնական թիմի մարզչական շտաբում։
Ակումբում շնորհակալություն են հայտնել Օզբիլիզին և հաջողություն մաղթել նրան ու թիմին առաջիկա մրցաշրջանում։