SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ


«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիան» հաղթահարեց 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը։ Պատասխան խաղում Մանուել Տուլիպայի թիմը 1։2 հաշվով պարտվեց իռլանդական «Շեմրոք Ռովերսին», սակայն երկու հանդիպումների արդյունքում հաղթեց 3։2 հաշվով։

Այս արդյունքի շնորհիվ «Արարատ-Արմենիան» առնվազն ապահովեց իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի լիգային փուլում։ Միևնույն ժամանակ հայկական ակումբը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի հիմնական փուլ դուրս գալու համար։ Այսպիսով, թիմն ապահովեց իր եվրագավաթային աշունը։

Պատասխան հանդիպումը չափազանց բարդ ստացվեց Հայաստանի ներկայացուցչի համար։ Առաջին՝ տնային խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2։0 հաշվով, սակայն արտագնա հանդիպման արդեն 35-րդ րոպեին պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ։ «Շեմրոք Ռովերսը» առաջին րոպեներից ակտիվորեն ճնշում էր մրցակցին և Մեթյու Հիլիի ու Աարոն Գրինի գոլերի շնորհիվ կարողացավ հավասարեցնել դիմակայության ընդհանուր հաշիվը։

Ընդմիջումից հետո խաղը հավասարվեց, իսկ «Արարատ-Արմենիան» աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը։ Մանուել Տուլիպայի առաջին իսկ փոխարինումն արդյունք տվեց․ Կառլոս Ֆրանսան Արթուր Սերոբյանի փոխարեն դուրս եկավ խաղադաշտ, հիանալի անցում կատարեց և փոխանցեց Սանդրո Լիմային, որն էլ խփեց չափազանց կարևոր գոլը։

35-ամյա հարձակվողի համար սա երրորդ գոլն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Լիման աչքի ընկավ երրորդ անընդմեջ խաղում։ Ավելի վաղ «Ռիգայի» դեմ դիմակայությունում նրա խփած գոլը նույնպես վճռորոշ էր դարձել։

Որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։ Սլովենական ակումբը երկու ոչ-ոքիներից հետո 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց ալբանական «Էգնատիային»։

«Շեմրոք Ռովերսը» եվրագավաթային մրցաշրջանը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ նրա մրցակիցը կլինի «Էգնատիան»։

«Արարատ-Արմենիայի» կազմը

Ժոաո Բրավիմ — Ուգո Օլիվեյրա (Լուիս Ֆելիպե, 90+2), Ժունիոր Բուենո, Բրունո Ուիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Էդգար Գրիգորյան — Մաքսանս Կարլիե (Այվազյան, 86), Կարեն Մուրադյան — Արթուր Սերոբյան (Կառլոս Ֆրանսա, 73), Զիդան Բանջակի (Շաղոյան, 86) — Սանդրո Լիմա (Նդուր, 90+2)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։