«Արարատ-Արմենիան» իմացավ Եվրոպայի լիգայի երրորդ փուլի հավանական մրցակցին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կայացավ 2026/27 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Հայտնի դարձավ «Արարատ-Արմենիայի» կամ «Շեմրոկ Ռովերսի» հավանական մրցակիցը, եթե թիմերից մեկը դուրս մնա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից։
«Արարատ-Արմենիա» (Հայաստան) / «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի պարտվողը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կհանդիպի «Էգնատիա» (Ալբանիա) / «Ցելե» (Սլովենիա) դիմակայության պարտվողին։
Միևնույն ժամանակ, այս երկու զույգերի հաղթողները կմրցեն միմյանց դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։
Այսպիսով, երկար ժամանակ անց եվրագավաթներում ստեղծվել է բավական հազվադեպ իրավիճակ. նույն զույգի թիմերը կարող են կրկին հանդիպել միմյանց՝ թե՛ հաղթողների, թե՛ պարտվողների ուղում։ Վերջնական մրցակիցները հայտնի կդառնան երկրորդ որակավորման փուլի ավարտից հետո։
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին և 13-ին։
Եվրոպայի լիգա — որակավորման երրորդ փուլ
Հիմնական ուղի
«Տրոմսյո» (Նորվեգիա) / «Հրադեց Կրալովե» (Չեխիա) — «Բեշիկթաշ» (Թուրքիա) / «Միդտյուլանդ» (Դանիա)
«Յագելոնիան» (Լեհաստան) — «Ռեյնջերս» (Շոտլանդիա)
«Դինամո» Կիև (Ուկրաինա) / ՊԱՕԿ (Հունաստան) — «Համարբյու» (Շվեդիա) / «Անդերլեխտ» (Բելգիա)
«Հայդուկ» Սպլիտ (Խորվաթիա) / «Պաֆոս» (Կիպրոս) — «Զալցբուրգ» (Ավստրիա)
«Սանկտ Գալեն» (Շվեյցարիա) / «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Շտուրմ» (Ավստրիա) / «Հարթս» (Շոտլանդիա)
«Շերիֆ» (Մոլդովա) / «Մաքաբի» Թել Ավիվ (Իսրայել) — «Ղարաբաղ» (Ադրբեջան) / ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
«Տվենտե» (Նիդեռլանդներ) / «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) — «Ֆեներբահչե» (Թուրքիա) / «Գուրնիկ» Զաբժե (Լեհաստան)
Չեմպիոնների ուղի
Այստեղ խաղում են երկրորդ փուլի զույգերի պարտվողները։
«Լարն» (Հյուսիսային Իռլանդիա) / «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) — «Իբերիա 1999» (Վրաստան) / «Սլովան» Բրատիսլավա (Սլովակիա)
«Մյելբյու» (Շվեդիա) / «Լինքոլն Ռեդ Իմփս» (Ջիբրալթար) — «Օմոնիա» (Կիպրոս) / «Կայրաթ» (Ղազախստան)
«Սաբահ» (Ադրբեջան) / ԿուՊՍ (Ֆինլանդիա) — «Լևսկի» Սոֆիա (Բուլղարիա) / «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա)
«Արարատ-Արմենիա» (Հայաստան) / «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) — «Էգնատիա» (Ալբանիա) / «Ցելե» (Սլովենիա)
ԱԳՖ (Դանիա) / «Լեխ» Պոզնան (Լեհաստան) — «Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ) / «Ժալգիրիս» (Լիտվա)
«Թուն» (Շվեյցարիա) / «Դինամո» Զագրեբ (Խորվաթիա) — «Վիկինգուր» Ռեյկյավիկ (Իսլանդիա) / «Հապոել» Բեեր Շևա (Իսրայել)
Եթե «Արարատ-Արմենիան» և «Շեմրոկ Ռովերսը» չկարողանան հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը, հայկական ակումբը հնարավորություն կստանա շարունակելու իր եվրագավաթային մրցելույթը Եվրոպայի լիգայում։
