SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատ-Արմենիան» և «Շեմրոք Ռովերսը» հրապարակել են մեկնարկային կազմերը


«Արարատ-Արմենիան» և «Շեմրոք Ռովերսը» հրապարակել են մեկնարկային կազմերը
Ֆուտբոլ

Հայտնի են դարձել «Արարատ-Արմենիայի» և իռլանդական «Շեմրոք Ռովերսի» մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման համար։

«Արարատ-Արմենիա». Ժոաո Բրավիմ — Կամո Հովհաննիսյան, Խունիոր Բուենո, Բրունո Ուիլսոն, Բրունո Պերեյրա — Ուգո Օլիվեյրա, Ալվին Տերա, Կարեն Մուրադյան — Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան — Սանդրո Լիմա։

Հայկական թիմի կազմը գրեթե չի փոխվել առաջին փուլի հանդիպումների համեմատ։ Միակ փոփոխությունը կատարվել է աջ պաշտպանի դիրքում․ թիմի նորեկ Բրունո Պերեյրան իր նորամուտը կնշի «Արարատ-Արմենիայի» կազմում՝ փոխարինելով վնասվածք ստացած Էդգար Գրիգորյանին։

«Շեմրոք Ռովերս». ՄաքԳինթի — Լոպես, Օ'Սալիվան, Գրեյս — Սոբովալե, Ուոթ, Հիլի, Բիրն, Բրենան — Բերք, Գրին։

Հանդիպումը կկայանա Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին է, Մոսկվայի ժամանակով՝ 19:00-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։