Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ կարիերայում տարել է երկրորդ հաղթանակը։
Հուլիսի 24-ին Անգլիայի Լանկաշիր քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակում հայ մարզուհին մենամարտել է Չեխիան ներկայացնող Յոհանա Ռայմոնտի հետ։ Չորս ռաունդի ավարտից հետո Հովսեփյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 40։36 հաշվով։
Այս մենամարտից հետո Անի Հովսեփյանի պրոֆեսիոնալ ցուցանիշը կազմում է երկու հաղթանակ, ոչ մի պարտություն և մեկ ոչ-ոքի՝ 2-0-1։ Նրա մրցակցի ցուցանիշն է 7-10-1։
Հովսեփյանը նախորդ տարի ամբողջությամբ տեղափոխվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ՝ ավարտելով ելույթները Հայաստանի հավաքականի կազմում։ Պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին հաղթանակը նա տարել է Երևանում, իսկ երկրորդը՝ Անգլիայում։