SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ալինա Չարաևան ավարտեց ելույթը Համբուրգի WTA 250 մրցաշարում


Ալինա Չարաևան ավարտեց ելույթը Համբուրգի WTA 250 մրցաշարում
Թենիս

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան չկարողացավ դուրս գալ Համբուրգում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Աշխարհի դասակարգման աղյուսակում 117-րդ տեղը զբաղեցնող Չարաևան քառորդ եզրափակիչում երկու սեթում պարտվեց աշխարհի 97-րդ ռակետ, հունգարուհի Աննա Բոնդարին։ Հանդիպումն ավարտվեց 1:6, 6:7 (3:7) հաշվով։

Հաղթանակի դեպքում Չարաևան կիսաեզրափակիչում կարող էր հանդիպել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանի հետ։ Ավանեսյանը քառորդ եզրափակիչում կմրցի ուկրաինացի Օլեքսանդրա Օլեյնիկովայի դեմ։

Համբուրգի մրցաշարում Չարաևան երկու հաղթանակ էր տարել՝ առավելության հասնելով ավստրիացի Սինյա Կրաուսի և իսպանացի Սառա Սորիբես Տորմոյի նկատմամբ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։