Հայկ Խլոյանը Երևանում ընթացող մրցաշարում հաղթեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ հույն-հռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը տպավորիչ հաղթանակ տարավ Երևանում ընթացող Բենուր Փաշայանի անվան միջազգային մրցաշարում։
Մինչև 97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Խլոյանը գոտեմարտեց օլիմպիական չեմպիոն և աշխարհի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոևի հետ։ Երկու ըմբիշների համար էլ սա առաջին գոտեմարտն էր մրցաշարում։
Մենամարտը ստացվեց շատ լարված և ավարտվեց հայ ըմբիշի հաղթանակով՝ 3:2 հաշվով։ Վճռորոշ պահը եղավ գոտեմարտի ավարտից 18 վայրկյան առաջ, երբ Եվլոևը խախտում թույլ տվեց։ Տեսակրկնությունից հետո մրցավարները երկու միավոր շնորհեցին Խլոյանին։
Այս հաղթանակի շնորհիվ Հայկ Խլոյանը դուրս եկավ տնային մրցաշարի 1/4 եզրափակիչ։