SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կանանց «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կմրցի «Ռեքսհեմի» հետ


Կանանց «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կմրցի «Ռեքսհեմի» հետ
Ֆուտբոլ

Կանանց «Փյունիկը» իմացավ իր առաջին մրցակցին 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Հայաստանի չեմպիոնը մրցաշարում պայքարը կսկսի ուելսյան «Ռեքսհեմի» դեմ խաղով։

Կանանց Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը կայացավ հունիսի 18-ին Նիոնում։ Վիճակահանության արդյունքում «Փյունիկը» ընդգրկվեց մինի մրցաշարում, որի կիսաեզրափակչում կհանդիպի «Ռեքսհեմի» կանանց թիմին։

Վերջին տարիներին «Ռեքսհեմը» դարձել է աշխարհի ամենաճանաչելի ակումբներից մեկը՝ շնորհիվ սեփականատերեր Ռայան Ռեյնոլդսի և Ռոբ Մաքելհեննիի։ Այժմ ակումբի եվրոպական պատմությունն է գրում նաև կանանց թիմը, որը Ուելսի չեմպիոն դառնալուց հետո առաջին անգամ իրավունք է ստացել հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

«Փյունիկ» — «Ռեքսհեմ» հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին։ Այս զույգի հաղթողը դուրս կգա մինի մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի «Գլենտորան» (Հյուսիսային Իռլանդիա) — «Ռիգա» (Լատվիա) դիմակայության հաղթողի հետ։

Մինի մրցաշարի եզրափակիչը և երրորդ տեղի համար հանդիպումը կկայանան հուլիսի 25-ին։ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման հաջորդ փուլ դուրս կգա միայն մինի մրցաշարի հաղթողը։

Կանանց «Փյունիկի» համար սա եվրոպական ասպարեզում իրեն դրսևորելու հերթական հնարավորությունն է։ Հայկական թիմը մրցաշարում պայքարը կսկսի Հայաստանի չեմպիոնի կարգավիճակով և կփորձի հաղթահարել առաջին արգելքը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։